ՀՀ-ում Բուրկինա Ֆասոյի դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին Հայաստանի քաղաքական ընդդիմության հետ չգնալ գարեջուր կամ սուրճ խմելու
Մի փոքր հումոր!
ՀՀ-ում Բուրկինա Ֆասոյի դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին չշփվել Հայաստանի քաղաքական ընդդիմության հետ: Հատկապես հեռու մնալ գիտական աստիճան և կրթական բարձր ցենզ ունեցող, բազմակողմանի զարգացած, քաղաքական փորձառություն ունեցող և հայրենիքին ծառայություններ մատուցած Armen Ashotyan-ից, Էդուարդ Շարմազանովից, Hayk Mamijanyan-ից, Արամ Վարդևանյանից, Tigran Abrahamyan-ից, Սեյրան Օհանյանից, Artsvik Minasyan-ից, Թադևոս Ավետիսյանից, Lilit Galstian-ից, Anna Mkrtchyan-ից, Արթուր Խաչատրյանից, Արմեն Չարչյանից, Իշխան Սաղաթելյանից, Elinar Vardanyan-ից և Արցախի ու Հայաստանի ինքնիշխան ապագայի համար պայքարող մյուս ընդդիմադիրներից:
ՀՀ ում Բուրկինաֆասոյի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին ՀՀ ընդդիմադիրների հետ չգնալ գարեջուր կամ սուրճ խմելու, կտրականապես մերժել նրանց հետ շփվելու որևէ հրավեր: Նույնիսկ իտելիգենտների հետ շփումները կարող են վերածվել ուղեղի ծալքերի աշխուժացման և իրավիճակը սթափ գնահատելու վտանգի: Ընդդիմադիրների հետ շփումները Բուրկինա Ֆասոյի քաղաքացիների համար հղի են նաև ուղեղի կուսաթաղանթի պատռման վտանգով:
Խրախուսվում են շփումները ՔՊ կապիտուլյանտների և հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը հանձնելու պատրաստ իշխանամերձ ուժերի հետ:
Հ.Գ.
Բուրկինա Ֆասոն տեղական լեզուներով նշանակում է «հպարտ մարդկանց հայրենիք»։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից