ԱՄՆ-ում նշել են Ռուսաստանին սատարող Արևմուտքի հինգ ազդեցիկ դեմքերի անունները

Մի շարք արևմտյան քաղաքական, գործարարներ և հասարակական գործիչներ պաշտպանում են Ռուսաստանի դիրքորոշումը, նրանց ցանկում ներառված են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, գործարար Իլոն Մասկը և այլք, գրում է Business Insider-ը։

Արևմտյան հրատարակչության ցուցակում առաջինը ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն է։ Ավելի վաղ նա առաջարկել էր Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարգավորելու իր ծրագիրը։ Գործարարը կոչ է արել կրկնակի հանրաքվեներ անցկացնել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, ինչպես նաև ճանաչել Ղրիմի ռուսական կարգավիճակը, հիշեցրել է հեղինակը։

Ցուցակում նրան հաջորդել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս գովաբանել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։

Fox News-ի հաղորդավար Թակեր Կառլսոնը հաճախ է քննադատել ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, նշվում է հոդվածում։ Բացի այդ, նա հայտարարել է «Հյուսիսային հոսք»-ի վրա ահաբեկչությանը ամերիկյան իշխանությունների մասնակցության մասին, հավելել է հեղինակը։

Հրատարակչությունը ցուցակում ներառել է նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, ով «բացահայտ հավանություն է տալիս» Ռուսաստանի քաղաքականությանը։

Ցուցակում հինգերորդը Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն է, որը Արևմուտքում քննադատության է ենթարկվում ՌԴ նախագահ Պուտինի հետ լավ հարաբերությունների և վերջերս Մոսկվա կատարած այցի համար։