Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 9,5%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. Հոկտեմբերը 2021թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9,5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.3%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում: