Արտաշատում հուշաքար է բացվել՝ նվիրված Արցախյան երեք պատերազմներում անմահացած եզդի քաջորդիների հիշատակին

Արտաշատ քաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ գտնվող գլխավոր ճանապարհի հարակից տարածքում նոյեմբերի 4-ին տեղադրվել է Արցախյան հերոսամարտի, 2016  թվականի Քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներում անմահացած եզդի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարը։

Հուշաքարի բացմանը ներկա են եղել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեխ Բրո Հասանյանը, եզդի ազատամարտիկներ և այլք։

Հուշաքարը տեղադրվել և տարածքը բարեկարգվել է բելառուսաբնակ եզդի գործարար Սուրեն Մայիսի Ամոյանի միջոցներով։

Ներկաները ծաղիկներ են դրել հուշաքարին՝ ի խոնարհումն անմահ հերոսների հիշատակի։