ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ

ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ, հաղորդում է Turan-ը։

«Մեզ նախկինի պես մտահոգում են Ադրբեջանում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների վրա ճնշման դեպքերը»,-հայտարարել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Էլիս Սփենսլին։

Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունն արգելք է սահմանել ընդդիմության և քաղաքացիական խմբերի կողմից փողոցային ակցիաների անկացման վրա՝ ի հեճուկս Ադրբեջանի սահմանադրության առաջին հոդվածի և հավաքների ազատության մասին օրենքի։