ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանության փոխնախարարները քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Քննարկվել է երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։