ԵՄ-ը ցանկանում է օգտագործել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները Ուկրաինային օգնելու համար

Եվրամիությունը կարող է Ռուսաստանի Բանկի սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային՝ օգնելու երկրի վերականգնմանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Եվրամիությունը ուսումնասիրում է Ռուսաստանի կենտրոնական բանկի միլիարդավոր եվրոների ակտիվները, որոնք արդեն սառեցվել են անդամ երկրների կողմից, Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քննարկումները վաղ փուլում են, և փորձագետներին հանձնարարվել է ուսումնասիրել տարբերակները:

Ակտիվների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու հնարավորության և միջոցների գնահատումը «չափազանց բարդ է և պոտենցիալ հղի է իրավական հետևանքներով», ընդգծում է գործակալությունը։

Բացի դրանից, մի շարք երկրներում սառեցվել են Ռուսաստանի Բանկի և Ռուսաստանի Դաշնությունից ֆիզիկական ու իրավաբանական անձանց ակտիվները։