44-օրյա պատերազմին Իրանն առաջարկում էր մեզ զենք մատակարարել, Հայաստանը մերժել է Իրանին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գնդապետ, պատմաբան, հասարակագետ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպմանը՝ Վոլոդյա Հովհաննիսյանը շեշտեց․ «Ես չէի ասի, որ այդ հանդիպումը եռակողմ էր, չնայած այդ ձևաչափը եռակողմ էր, սակայն այնտեղ հանդիպել էին Ադրբեջանը, Ռուսաստանը և Ադրբեջանի հլու հպատակ, ստրուկը՝ Նիկոլը, ես կասեի, որ ՀՀ վարչապետն ուղղակի բացակայության ներկայություն էր ցույց տալիս։ Եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանը մի քայլ արեց, որպեսզի դուրս մղի արևմտյան ազդեցությունը Հայաստանից  և Ադրբեջանից, իսկ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացները վերցնի իր վերահսկողության տակ»։

Խոսելով տարածաշրջանում և հատկապես, Իրանի համար Հայաստանի դերի մասին՝ հասարակագետն ընդգծեց․ «Եթե Հայաստանը չի լինում, Իրանը մեկուսանում է Եվրոպայից՝ թուրքական էթնոսով, Իրաքը ամբողջովին վերահսկվում է Իսրայելի, Ամերիկայի, Անգլիայի կողմից, և այնտեղ ցանկացած պահի Իրանի ճանապարհը կփակվի դեպի Սիրիա, այնտեղից էլ դեպի Եվրոպա, ուստի այն միակ բարակ կապը, որով Իրանը կապվում է Եվրոպայի հետ դա, Հայաստանն ու Վրաստանն են։ Եթե Հայաստանի այդ հատվածը փակվում է, ապա Իրանը մեկուսանում է ընդհանրապես։ Այսօր ՀՀ-ն Իրանի կարևորագույն հենարանն է, և Իրանը չի ուզում զիչել ՀՀ-ն որևէ մեկին, Իրանն է պայքարում մեր շահերի համար, Հայաստանը ոչինչ չի անում։

Մինչև 2018 թվականը Իրանը ոչ թե Մեղրիի տարածքով, այլ Արցախի տարածքով որոշակի զենք զինամթերք է մատակարարել հայոց բանակին, 2018 թվականից հետո այս իշխանությունները արգելել են այդ գործընթացը։ Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանն առաջարկում էր մեզ մատակարարել զենք զինամթերք, Հայաստանը մերժել է Իրանին»,-շեշտեց պատմաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում