Աշնանային ծառատունկ Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա, կիրականացնի ծառատունկ: Կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր. հիմնվում է անտառ-տնկարկ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ կատարվել է սանիտարական էտ, և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:

Ներկա են լինելու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալները, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, կառավարության անդամներ: Ծառատունկը կմեկնարկի Մարզահամերգային համալիրի աջակողմյան հատվածից՝ ժամը 10:30-ին:

Հարցերի դեպքում զանգահարել 033 300900 հեռախոսահամարով: