Թուրքիայի փոխնախագահը կայցելի Ադրբեջան և օկուպացված Շուշի

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։

Այցի շրջանակներում Օքթայը նոյեմբերի 4-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Ալի Ասադովի հետ։

Օքթայը Ասադովի հետ կնախագահի տնտեսական համագործակցության ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։

Բացի այդ, Օքթայը կմասնակցի թուրք-ադրբեջանական համատեղ բիզնես-ֆորումին։

Նոյեմբերի 5-ին Ֆուաթ Օքթայը կմեկնի Շուշի, որը 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետեւաանքով օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից։