Ինչ վիճակում են Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժած անձինք. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի ԲԿ-ում, նախնական ախտորոշմամբ` նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։

Հիշեցնենք, որ այսօր բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը և ԶԻԼ-ը. կան զոհեր և տուժածներ: