Միայն ՔՊ-ականները կարող են ասել՝ փակեք այգիները և գնացեք քաղաք՝ բորդուր շարելու

Գյուղը Պետք է Ապրի։

Գյուղի դերը սոցիալական և տնտեսական առումներով անփոխարինելի է։ Դեռ հելենիստական ժամանակներից է հայտնի, երբ քաղաքը մնում է առանց գյուղի՝ սկսվում է նրա դեգրադացիան։

Քաղաքային բնակչությունը օբյեկտիվ պատճառներով ավելի կոնֆորմիստ է, իսկ գյուղականը ավելի արկածախնդիր ու հավակնոտ։ Երկրի սոցիումի մեջ այս երկուսը իրար պարտադիր փոխլրացնող տեսակներ են։

Տնտեսական առումով կա սխալ պատկերացում, թե գյուղական տնտեսության համախառն արդյունքը փոքր է։ ՀՆԱ-ի հաշվողները հաշվի չեն առնում գյուղական արդադրանքից բարձրացող ինքնաբավության մակարդակը և մեկ դոլարի մուլտիպլիկացիոն էֆեկտը։ Սա հատկապես կարևորվել է 21-րդ դարի տնտեսական մոդելում։ Առանց ինքնաբավության բավարար մակարդակի նույնիսկ շատ զարգացած երկրների տնտեսությունները հակված են ունենալ բարձր գնաճեր և տուրբուլենտություններ։ Էլ չեմ խոսում պարենային անվտանգության բաղադրիչի մասին։

Միայն ՔՊ-ականները կարող են ասել՝ փակեք այգիները և գնացեք քաղաք՝ բորդուր շարելու։ Եվ գյուղի կարևորությունը չհասկացողը կարող է փակել գյուղ նախարարությունը։ Հայկական գյուղը պետք է ունենա զարգացման հստակ տեսլական, որի մեջ պետք է ներառված լինեն գյուղական կյանքի հարմարավետության բարձրացումը, քաղաքի հետ կապի հասանելիությունը ու մշակույթային ներգրավածությունը։

#մերուժըմերմեջէ

«Zangi» ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից