Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 71,7 տոկոսով. Քերոբյան

Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,642 միլիարդ դոլար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն ավելացել է 71,7 տոկոսով։

«Արտահանումը կրկնապատկվել է, ներմուծումն ավելացել է 55,3 տոկոսով»,-ասաց Քերոբյանը։