Կենտրոնում վնասվել է Ucom-ի ցանցային կաևորագույն մալուխներից մեկը

Ucom ընկերությունը տեղեկացնում է

«Հարգելի՛ բաժանորդներ,

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կաևորագույն մալուխներից մեկը։ Դրա արդյունքում հնարավոր են խնդիրներ Ucom ֆիքսված կապից օգտվելիս։

Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ։ Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։