ՌԴ Պետդումայում առաջարկել են երկարացնել բանակում ծառայության ժամկետը

Բանակում ժամկետային ծառայությունը երկու տարի դարձնելը թույլ կտա որակապես ավելի լավ պատրաստել զինծառայողներին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ղրիմից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը։

«Ներկայիս ձևաչափը չի ապահովում զինվորի որակյալ պատրաստությունը։ Մեկ տարում սովորեցնելը և պատրաստելը շատ դժվար և խնդրահարույց է։ Իսկ ահա երկու տարին միանգամայն օպտիմալ տարբերակ է։ Սա պահանջված և անհրաժեշտ միջոց է, որը պետք է ներդնել կարճ ժամկետում՝ մեր բանակի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար»,- ասել է Շերեմետը։

Նա նաև հնարավոր է համարել, որ զինվորական ծառայության ժամկետի երկարացումը կարող է ներկայացվել Պետդումայի պատգամավորների քննարկմանը։