Փողին ու քաղաքական աջակցությանը մունաթ…

Կառավարության մոտ` «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» այգում մի քանի աղանդավորներ իրենց մեծ բաներներով կանգնած էին։

Մոտեցա հարակից տարածքը հսկող տասնյակ ոստիկաններից մեկին։ Պահանջեցի հեռացնել այդ անձանց և թույլ չտալ նման քարոզ։

Ոստիկանը ինձ բացատրում էր, որ դա  քարոզչություն չի համարվում այնքան ժամանակ, քանի դեռ իրենք որևէ մեկին չեն մոտեցել։

Այսինքն՝ նույն սկզբունքով, եթե վաղը մեկը որոշի թմրանյութի, սպանության կամ բռնաբարության մասին պատմող, կամ օրինակ թշնամու հետ բարեկամություն անելու քարոզի  բաներով գա կանգնի ու ոչ մեկի չմոտենա, դա նորմա՞լ կլինի։

Այսինքն՝ այն, որ մարդիկ, ներառյալ անչափահասները, տեսնում են այդ ամենը, դա նորմալա՞։

Եթե չմոտենալը ու պարզապես բաների առկայությունը քարոզ չի, բա այդ դեպքում բուքմեյքերականների բաներները մետրոներից ինչու՞ եք հանել։ Քարոզ որ չարվի չէ՞։ Նախադեպ կա՞, կա՛։ Բա էլ ինչու՞ չեք արգելում։

Բնականա, որ վերջին հարցը հռետորական էր։ Փողին ու քաղաքական աջակցությանը մունաթ…։

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից