Լավրովը և Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասի և Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասի և Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

Դիվանագետները քննարկել են արդիական տարածաշրջանային խնդիրը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Պարսից ծոցի գոտում ընթացիկ իրավիճակին։

«Կողմերը նշել են մերձավորարևելյան պետությունների շահերը՝ հաշվի առնելով քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակասությունները հաղթահարելու հարցում Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումների ընդհանրությունը»,-ասվում է հաղորդարգության մեջ։

Բացի այդ, նշվել է վնասը, որը կարող է պատճառել արևմտյան մամուլի տեղեկատվական արշավը։

Լավրովը և Աբդոլլահիանը անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև փոխադարձ շահ ներկայացնող մի շարք հարցերի։