Ջրականում ականի վրա պայթել է ադրբեջանական ընկերության մեքենան․ վարորդը վիրավորվել է

Այսօր Ջրականի շրջանի (Ջաբրայիլ) չականազերծված տարածքում ականի վրա պայթել է ադրբեջանական İmprotex Industries ընկերությանը պատկանող ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA):

Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել մեքենայի վարորդ Իլգար Ահմեդովը (ծնված 1972 թ.):