Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության ամենահավանական թեկնածուն

Թուրքիայում 2023-ի հունիսին սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամկետները մոտենալուն զուգահեռ ավելի հաճախակի են այդ թեմայով սոցհարցումներ անցկացվում: Ի տարբերություն ընդդիմության, որը չի  հայտարարել իր թեկնածուի անունը՝ իշխանություններն արդեն հայտարարել են, որ ընտրություններում նախագահի իրենց թեկնածուն ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանն է լինելու: Այս մասին գրում է «Էրմանիհաբերը։

Թուրքական «ASAL» սոցիոլոգիական կազմակերպությունը հոկտեմբերի 5-14-ին հարցում ե կազմակերպել Թուրքիայի 26 նահանգում՝ մասնակիցներից հետաքրքրվելով, թե ում են համարում ընդդիմության ամենահավանական թեկնածու առաջիկա ընտրություններում:

Հարցմանը մասնակցած 2.312 քաղաքացիների 22.8%-ը ընդդիմության, ամենահավանական թեկնածու է համարել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Նշենք, որ ընդդիմությունը խորհրդարանում ներկայացված է «Ազգ» դաշինքով,

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է նույն կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը: 3-րդ հորիզոնականում հայտնվել է «Ազգ» դաշինքի մաս կազմող «Լավ» ազգայնական ուղղվածության կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները՝ 7.6%: Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին հավանական թեկնածու է համարել հարցվածների միայն 6.8%-ը:

Հարցվածների 5.3%-ն էլ համարել է, որ միասնական թեկնածու կարող է լինել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսացության հիմնադիր և նախկին առաջնորդ ներկայում բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը: