Ռուսաստանի համար առաջնահերթություն է անվտանգության ապահովումը. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի խմբավորումների աճի պայմաններում առաջնահերթություն է համարում Միութենական պետության անվտանգության ապահովումը։ Այդ մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Բելառուսի իր պաշտոնակցի հետ ունեցած համատեղ նիստի ժամանակ։

«Առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք զորքի մարտունակության բարձրացմանը, պարբերաբար կանցկացնենք մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումներ՝ այդ թվում ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում»,-շեշտել է Շոյգուն։