Բայդենը հերթական վրիպումն է թույլ տվել՝ հայտարարելով, թե նախագահ է դարձել այս ամռանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին վրիպել է՝ հայտարարելով, որ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնել է «այս ամառ»։

«Ճանապարհին գազալցակայանի կողքով էի անցնում. բենզինը 3,25 դոլար էր, իսկ այս ամառ՝ 5 դոլար, երբ ես ստանձնեցի պաշտոնը», – ասել է ԱՄՆ նախագահը Ֆլորիդայում կայացած հանրահավաքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»ին։

Նշենք, որ Բայդենը հաղթել է 2020 թվականի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում։ Միացյալ նահանգների նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարին։

Ֆլորիդայում Բայդենի այս գործուղումը հարուստ է վրիպակներով։ Նույն հանրահավաքի ժամանակ նա ասել է՝ երկրում բարձր գնաճը պայմանավորված է Իրաքի պատերազմով, որ իր որդին մահացել է Իրաքում, սակայն նա մահացել է 2015 թվականին ԱՄՆ-ում քաղցկեղից։