Ներընդդիմադիր Գավրիլոպրինցիպները

Երբ ընդդիմության ներսում փորձում ես փնտրել մեղավորներ, երբ չես ուզում հասկանալ, որ դրանով առաջինը վնասում ես հենց քո սեփական թիմին կամ քո նախընտրած առաջնորդին, վերջում խիարը միշտ թարս ա բուսնում: Ընդհանրապես, կան մարդիկ, որոնց կոկորդիլոսի ուղեղի պատճառով ընդդիմությունը միշտ մի քայլ առաջ երկու քայլ հետ սկզբունքով «բուքսավատ» ա անելու, իսկ էդ մարդկանց պահվածքը պատմության մեջ մնալու ա որպես շարքային աբիժնիկի պահվածք: Սրանց նմանների պատճառով վերջում մեծ բախումն անխուսափելի ա լինելու ու դրանից հաստատ ո’չ երկիրը, ո’չ էլ ընդդիմությունն ա շահելու:

Տենց մի իդիոտ էլ կար պատմության մեջ. անունը Գավրիլո Պրինցիպ էր, բայց հենց էդ իդիոտի պատճառով սկսեց առաջին համաշխարհային պատերազմը ու դրանից ո՛չ ինքը շահեց, ո՛չ իրա երկիրը, ո՛չ էլ աշխարհը:

Զսպե՛ք ձեր շարքերի Գավրիլոներին, հավատացե՛ք, որ դրանց արածների հետևանքով դուք ամենաառաջինը չեք շահելու:

Հ.Գ. Շատերի կարծիքով՝ էս տեսակ բլթոցները կազմակերպված կամ ուղղորդվող բնույթ են կրում, բայց ես դեռևս էդ կարծիքին չեմ ու կարծում եմ, որ էս ամեն ինչը բացահայտ միսմենեջմենթի արդյունք ա:

Հ.Գ. 2 Հասկանում եմ, որ որոշ շրջանակներ հույսները դրել են մի մարդու անսպառ համբերության վրա, բայց, վստահեցնում եմ, էդ համբերությունը սպառվելու ա մի օր ու դրանից հետո ավարտվելու ա քարերը հավաքելու ժամանակը: Հավատացե՛ք, պետքականից մի քանի անգամ ավել «հավաքած քար ունենք», նետելուց բոլորիդ բաժին ա հասնելու:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից