Վահրամ Դումանյանն ընդունել է Կարո Փայլանին. քննարկել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։

Կարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում: