Իրանի նախագահը Փաշինյանին հստակ հասկացրեց՝ Արևմուտքը տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ անելիք չունի

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրանի նախագահը Փաշինյանին հստակ հասկացրեց՝ Արևմուտքը տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ անելիք չունի։

Այսինքն. Իրանը պարզ ասում է՝ Փաշինյան, Արևմուտքի հետ հերիք է դու ու Ալիևը «խաղեր տաք»։

Ռաիսիի խոսքով՝ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն:

Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև խնդիրներն ավելացնում է:

Իսկ ովքե՞ր են օտար ուժերը։

Ակնհայտ է՝ Արևմուտքը։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Զարգացնի կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ ու զերծ մնա «խաղերից» ՆԱՏՕ-ի հետ»։