Ռուսաստանը և Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրեն

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են մոտ ապագայում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

«Մենք նաև պայմանավորվեցինք վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք այսօր առկա են մեր երկրների միջև առևտրի զարգացման ճանապարհին։ Խոսքը երրորդ երկրների սահմաններին խոչընդոտների նվազեցման մասին է։ Մենք պայմանավորվեցինք Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել մոտ ապագայում»,- ասել է նա Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։