Արցախի ժողովրդի ի՞նչ անվտանգության մասին են խոսում, ամեն բնակչի կողքին մեկ խաղաղապահ պետք է կանգնի (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 1-ին «Հենարան» մամուլի ակումբում իր տեսակետը հայտնեց այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ պատասխանելով LIVEnews.am-ի հարցին՝ ի վերջո գոյություն ունի՞ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակ, և Փաշինյանը կստորագրի՞ այն։ Մի կողմից ՌԴ նախագահն ասում է, որ չկա նման փաստաթուղթ, մյուս կողմից «Հայկական ժամանակն» իբրև գաղտնիք հանրայնացնում է խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը, թեև ավելի վաղ հենց Փաշինյանն էր ասել, թե որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Հայկ Մամիջանյանը խորհուրդ տվեց Փաշինյանին թուղթ ու գրիչ վերցնել ու գրառել իր ստերը, որպեսզի հետագայում դրանց մեջ չխճճվի։

«Բրյուսելյան մեր հանդիպումները մեկ բան են փաստել՝ Փաշինյանն ու իր խմբակը երբևէ չեն բանակցել՝ մտքում ունենալով Արցախի կարգավիճակի, Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։ Ինչ կստորագրի՝ չգիտեմ, բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ բացառելու համար այնպիսի փաստաթղթի ստորագրումը, որը առնվազն հնարավորութուն չի ապահովի Արցախի բնակիչների ինքնորոշման համար։ Նա այդ գործողությունը չի կարողանա անել, չի կարողանա գրիչով խաչ քաշել մեր ազգի տասնամյակների նվիրական իղձի վրա, նա այդ իրավունքը չունի, նրա գոյությունն ավելի նսեմ է, Արցախի գոյության համեմատ»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասնրեը՝ տեսանյութում