Նախիջևանի ինքնավար հանրապետության դեմոնտաժը ավարտական փուլ է մտնում

Ադրբեջանում ավարտական և վճռական փուլ են մտնում գործընթացներ, որոնք ուղղակի, անմիջական կապ և ազդեցություն ունեն Արցախյան հիմնախնդրի և տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա: Լուծարվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, փոխարենը ստեղծվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության Նախիջևանի գլխավոր վարչությունը, որի ղեկավար է նշանակվել Բաքվի օդանավակայանի պետական անվտանգության ծառայության պետ Մոհսեն Աշուրովը: Արդեն տևական ժամանակ մենք դիտարկում ենք ալիևյան վարչակարգի կողմից իրականացվող համակարգային և կադրային վերաձևումներ, որոնց վերջնական նպատակը հանգում է Նախիջևանի ինքնավար հանրապետության դեմոնտաժին և նախիջևանյան կլանի ու Նախիջևանի երկարամյա ղեկավար Վասիֆ Թալիբովին իշխանությունից հեռացնելուն: Արդեն ակնհայտ է, որ գործընթացը ավարտական փուլ է մտնում: Հատկանշական է, որ Նախիջևանի կարգավիճակը կարգավորվում է Կարսի պայմանագրով: Կանխատեսելի է, որ ինքնավար հանրապետության վերացումը չի կարող անտարբեր թողնել Իրանին, որ վերջերս բաց և հրապարակային արտահայտել էր իր դիրքորոշումը Նախիջևանի հետ կապված՝ աջակցություն հայտնելով ինքնորոշման շարժմանը: Նախիջևանի կարգավիճակի հնարավոր փոփոխությունը անմիջական կապ ունի, իհարկե, Արցախի և Սյունիքի շուրջ ներկայում ծավալվող իրադարձությունների, Զանգեզուրի միջանցքի հետ կապված ադրբեջանա-թուրքական ծրագրի հետ: Բարդագույն իրավիճակ է ձևավորվում, որ նպաստում է անվտանգային ռիսկերի և պատերազմի հավանականության աճին: Ու այս պայմաններում մենք նստած ծառի տակ, նկարում ենք նապաստակ:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից