Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը կկայանա նոյեմբերի 23-ին՝ Երևանում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը, նախատեսված է նոյեմբերի 23-ին Երևանում, հայտնել են կազմակերպությունից։

«Կայացել է Բելառուսի նախագահի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության շրջանակում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի արդյունքները։

Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երեւանում նախատեսվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին ​​հանձնարարականների կատարման մասին»,- Telegram ալիքում տեղեկացրել է կազմակերպությունը։