Այսօր առավել քան երբևէ պահանջված է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը․ ՀՀ ԳԱԱ նախագահ

Մենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ենք։ Այս մասին նոյեմբերի 1-ին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։

Նա հավելեց, որ նման ժամանակաշրջանում գիտությունը միշտ եղել է առաջնագծում՝ որոշակի դերակատարում ունենալով հասարակությանը համախմբելու մարտահրավերները լուծելու համար։

«Նույնը կատարվում է հիմա։ Այսօրվա միջոցառումը բաց երկխոսություն է գիտնականների միջև»,-ասաց Սաղյանը։ Նրա խոսքով՝ այսօր առավել քան երբևէ պահանջված է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը։