Աշխարհը Արցախի ինքնորոշման մասին չի խոսում պաշտոնական Երևանի «շնորհիվ» (տեսանյութ)

Նոյեմբերի 1-ին «Հենարան» մամուլի ակումբում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների բրյուսելյան հանդիպումներին՝ ասելով, որ իրենց գործընկերները միաբերան հայտնում էին, որ բանակցային գործընթացներում Բրյուսելում հենց Հայաստանի իշխանությունների ջանքերով է, որ չի քննարկվում Արցախի կարգավիճակը, Արցախի ինքնորոշման հարցը, նրանք են այդ հարցերը դուրս բերել բանակցություններից։

Հայկ Մամիջանյանը խոսեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» օրերս տեղի ունեցած համագումարի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Փաշինյանի ելույթին։ «Գոնե մեկ կաթիլ ափսոսանք, մեղքի զգացում որևէ մեկը զգա՞ց Փաշինյանի ելույթում։ Հոխորտանքով, ամբարտավանությամբ լի ելույթ էր, այնպիսի տպավորություն էր, թե այս իշխանություններ չէ, որ հարյուրավոր գյուղեր, քաղաքներ ու վանքեր են հանձնել մեր հայրենիքից։ Այն, ինչ ցավ է պատճառում հայերիս, իրենց համար վիճակագրություն է։ Կարևոր է, որ մեր քաղաքացիները սա ֆիքսեն»։

Մանրամասները՝ տեսանյութում