Իրանը միշտ հաղթահարել է ամբարտավան թշնամիների դավադրությունները. Ամիր Աբդոլահիան

Իրանի արտգործնախարարն իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությանն ասել է, որ Իրանը միշտ հաղթահարել է հպարտ թշնամիների դավադրությունները։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ վերջին շրջանում Իրանի թշնամիները փորձում են ապակայունացնել երկիրը և օգտվելով իրավիճակից՝ հնարավորություն ստեղծել ԻԼԻՊ-ի ահաբեկչական հարձակման համար:

Ամիր Աբդոլահիանը հավելել է, որ Իրանը բազմիցս ականատես է եղել նման դավադրությունների և միշտ հպարտորեն հաղթահարել դրանք։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում նշել է, որ Իրանը և Թուրքիան պարզապես երկու հարևան երկրներ չեն, այլ երկու եղբայրական երկրներ, որոնք միշտ եղել են միմյանց կողքին լավ և վատ պահերին։