Իսրայելում սկսվել են 2019 թվականից ի վեր հինգերորդ խորհրդարանական ընտրությունները

Նոյեմբերի 1-ին տեղական ժամանակով 07:00-ին բացվել են քվեարկության համար տեղամասերն Իսրայելում տեղի ունեցող վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում, որոնք կդառնան արդեն հինգերորդը 2019 թվականի ապրիլի 9-ից ի վեր: Դրանց արդյունքներով կորոշվի 25-րդ գումարման Կնեսետի (խորհրդարանի) կազմը, ինչից հետո կսկսվի կառավարական կոալիցիայի ձևավորման ընթացակարգը և, դրա հաջողության դեպքում, կկատարվի նոր կառավարության և վարչապետի երդմնատվության արարողությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այդ ընտրություններում կարող է քվեակել 6,78 միլիոն ընտրող: Օրենքի համաձայն՝ դրանք երկրի 18 տարեկանից բարձր քաղաքացիներն են, որոնք քվեարկության օրը գտնվում են հրեական պետությունում կամ դրա սահմաններից դուրս պաշտոնական գործուղումների մեջ: Իսրայելի տարածքում կաշխատի շուրջ 12 000 տեղամաս քվեարկության համար: Դրանց դռները բաց կլինեն մինչև 22:00-ը (Երևանի ժամանակով 24:00):

Դրանից հետո շատ չանցած կհայտարարվեն ելքահարցումների արդյունքները, և կսկսվի տրված քվեաթերթիկների հաշվումը: Ընտրությունները տեղի են ունենում անվտանգության խստացված միջոցների պայամաններում: Կարգի ապահովման համար այդ օրը գործի կդրվեն ոստիկանության շուրջ 18 հազար աշխատակիցներ: Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությոնը հայտնել է նոյեմբերի 1-ին պաղեստինյան տարածքներում մեկ օրով շրջափակման ռեժիմ սահմանելու մասին: