Հարավային Կովկասում կոտրվում են սովորական շատ հարացույցներ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Տեղի է ունենում աշխարհակարգի խոր վերափոխություն, ինչն արտացոլվում է այդ թվում Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որտեղ կոտրվում են շատ հարացույցներ, որոնց մենք վարժվել ենք վերջին տասնամյակներին։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովում նոյեմբերի 1-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա գնահատմամբ՝ միջոցառումը տեղի է ունենում հատուկ իրադրությունում, երբ աշխարհն աննախադեպ մարտահրավերների առջև է կանգնած։ Նա նշել է, որ այսօրվա ընթերցումների թեմատիկան հենց արտացոլում է առավել սուր եւ հրատապ հարցերը, որոնք իմաստավորում են պահանջում։ «Մեր պետությունները նման հանձնարարականների կարիք չունեն»,- ավելացրել է դեսպանը։