Կապիտուլյանտները գողանում են մեր երեխաների ապագան

Այս կադրերում 1995 կամ 1996 թ․-ն է։ Հայ օգնության միությունը Սփյուռքից հերթական օժանդակությունն է բերել երկրաշարժից տուժած Շիրակին, իսկ Գյումրվա մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Ուրարտու» համույթը կատարում է «Գետաշեն» երգը։

Այս սերունդը մեծանում էր ավելի լավ ապագայի ակնկալիքով, որը ՀՀ-ում արմատ գցած թուրքական էլիտան գողացավ նրանցից, իսկ հիմա էլ ուզում է գողանալ նույնիսկ դեռ չծնված մեր երեխաներից։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Պրահայում թշնամական երկրի ղեկավարը իր հայաստանյան դրածոյին հայտնել է, որ Հայաստանը պետք է ռազմատուգանք վճարի «30 տարվա օկուպացիայի» համար՝ հորդորելով խուճապի չմատնվել, «չհիստերիկանալ» և սթափ մոտենալ հարցին։

Մենք միայն մենք չենք։ Մենք այն հայերն ենք, որ ապրել են Հայկական լեռնաշխարհում և այս երկիրն ավանդել են մեզ, և մենք այն հայերն ենք, որ դեռ պիտի ապրեն Հայկական լեռնաշխարհի Հայաստան պետությունում։ Այսօր Արցախի դատը չպաշտպանելով՝ կստորագրենք արդեն մեր երեխաներից Հայաստանի գողացման, նրանց սպանության և լլկման դատավճիռը։ Ընտրություն միշտ կա, մարդ ստեղծված է ազատ բանականությամբ։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից