Ինչպե՞ս կարձագանքի ՌԴ նախագահը Արցախին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պատմաբան, վերլուծաբան Բագրատ Մովսեսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք երեկ Արցախում տեղի ունեցած մարդաշատ հանրահավաքի և Արցախի խորհրդարանի հայտարարության մասին, որով Արցախի ժողովուրդը մերժում է Ադրբեջանի կազմում իր գոյությունը և դիմում Ռուսաստանին՝ նախաձեռնողական լինելու Արցախի անվտանության ապահովման հարցում։

Բագրատ Մովսեսյանն ասաց, որ այդ հայտարարությամբ Արցախը Հայաստանին նախազգուշացրեց՝ եթե ՀՀ իշխանությունները հանդգնեն իրենց թիկունքի հետևում ոտնձգություններ անել Արցախի ինքնիշխանության նկատմամբ, ապա իրենք իրենց ճակատագիրը կհանձնեն Ռուսաստանի ձեռքը և որ իրենք երբեք չեն հանդուրժի գոյություն Ադրբեջանի կազմում։ Սա հստակ ուղերձ էր, որ Արցախի հարցը չի լուծվելու խաղաղության պայմանագրով, այլ այն առանձին բանակցային խնդիր է դիտարկվելու։

Բագրատ Մովսեսյանը խոսեց նաև այսօր Սոչիում ՌԴ նախագահի և Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից և դրա ազդակներից։ Ինչո՞ւ Փաշինյանը շտապեց Սոչի, գուցե չի հավատում Արևմուտքի անվտանգության երաշխիքներին իր իշխանությունը պահպանելու համար, կամ գուցե Ռուսաստանը չի՞ երաշխավորել, որ մոտ ապագայում Հայաստանում իշխանափոխություն չի լինի, եթե Փաշինյանը շարունակի խաղալ երկու լարի վրա։

Անդրադառնալով Իրանի գործոնին՝ պատմաբանն ասաց, որ այս պահին մեր տարածաշրջանում Իրանը Ռուսաստանի հորդորով նաև փորձում է պահպանել հավասարակշռությունը, քանի դեռ Ռուսաստանն ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում