Փաշինյանը Սոչիից հետո կմեկնի Թեհրան

Նիկոլ Փաշինյանը Սոչիից վերադառնալուց անմիջապես հետո կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այս մասին հայտնում է իրանական «Իսնա» կայքը։

Ըստ աղբյուրի, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում էր Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Պարոն Ռաիսին ինձ խնդրել է Ձեզ փոխանցել և ևս մեկ անգամ ընդգծել իր հրավերը՝ Թեհրան այցելելու համար։

Մենք կարևորում ենք մեր հարևան պետությունների հետ հարաբերությունները` հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»,-Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր իրանցի պաշտոնյան։