ԼՂ հարցում ընդունելի են ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումները. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հարցում ընդունելի են ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումները.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումները Ղարաբաղի հարցում ընդունելի են Երևանի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևորել է նաև ադրբեջանական զորքերի դուրսբերումը Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Նա նշեց, որ Երեւանը պատրաստ է ցանկացած պահի որոշում կայացնել այս հարցում։ Բացի այդ, Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը հույս ունի Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշման հետ կապված՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր ինքնիշխան տարածքներից դուրս բերելու հարցում։