Պուտինը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովել, ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մասին, հայտարարել է, որ ամենակարևորը խաղաղության և զարգացման պայմանների ապահովումն է, ինչը ներառում է նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

«Ես ինձ թույլ կտամ հիշել այն, թե ինչպես է պայմանավորվածություն ձեռք բերվել զինված հակամարտության դադարեցման ընթացքում։ Այդ ժամանակ բոլորս ելնում էինք նրանից, որ կարևորը խաղաղության ապահովումն է և զարգացման պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ այս բոլոր հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, կապված են տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման հետ։ «Վերջին հաշվով, մենք հենց դրա համար ենք աշխատում՝ ելնելով մարդկանց շահերից»,- ասել է նախագահը։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկուշաբթի Սոչիում եռակողմ հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը, ինչպես նաև կարող են փաստաթուղթ ընդունել, որը հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար։ Եռակողմ գագաթնաժողովից առաջ Պուտինը երկկողմ բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։