Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են 5 տարվա կացության թույլտվություն ստանալ

Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ 5 տարվա կացության թույլտվություն:

ParsToday-ի փոխանցմամբ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ կայացած նիստում իսլամական խորհրդարանի ներկայացուցիչները նշել են, որ այս որոշումը  կապիտալ կներգրավվի երկիր:

Իրանի ՆԳՆ-ը պարտավորվել է առավելագույնը մեկ ամսում,  օտարերկրյա քաղաքացիներին, որոնք Իրանում առնվազն հարյուր հազար դոլարի երկարաժամկետ ներդրումներ կիրականացեն, էկոնոմիկայի նախարարության հաստատումից հետո տրամադրել 5 տարվա կացության թույլտվություն:

Նշվում է, որ ավելի քան 80 միլիոն բնակչության և կիրթ աշխատուժի, կլիմայական բազմազանության, Կասպից ծովի և հարևան երկրների մի քանի հարյուր միլիոնանոց շուկայի ու համապատասխան ենթակառուցվածքային ցանցի առկայության շնորհիվ,  Իրանը գրավիչ է ներդրողների համար: