Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում:

Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի եւ նախագծերի շուրջ: