Երեկվա հանրահավաքը փաստեց, որ կապիտուլյանտի ՔՊ-ն և Ալիևի ԵՆԻ կուսակցությունը ունեն ընդհանուր մեկ գաղափար` «Արցախը տեսնել որպես Ադրբեջանի մաս»

Սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու, իրենց վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով երեկ Արցախում անցկացվեց բազմահազարանոց հանրահավաք: Հանրահավաքին մասնակցեց շուրջ 40հզ մարդ (ընդհանուր բնակչության 33%-ը): ՔՊ վարչության նորընտիր անդամներից, ՔՊ խմբակցության ուսապարկերից, սրանց մարզպետներից ու քաղաքապետերից ոչ ոք չանրադարձավ` ո´չ հանրահավաքին, ո´չ ԱԺ արտահերթ նիստին: Էլի կասեք, որ սրանք դավաճան չե՞ն ու հենց սրանք չեն վաճառել ու վաճառում Արցախը՞:

Աշխարհասփյուռ հայությունը, քաղաքական լայն շրջանակները երեկ հետևում և իրենց զորակցությունն էին հայտնում Արցախում ծավալվող այդ իրադարձություններին: Երեկվա հանրահավաքը ևս մեկ անգամ վերահաստատեց այն փաստը, որ կապիտուլյանտի ՔՊ-ն և Ալիևի ԵՆԻ կուսակցությունը ունեն ընդհանուր մեկ գաղափար` «Արցախը տեսնել որպես Ադրբեջանի մաս», բայց քանի կա Արցախը, քանի կա արցախցու աննահանջ պայքարը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից