ԱՄՆ-ում ավելանում են Կիևին տրամադրվող ռազմական օգնության կրճատման կողմնակիցները

ԱՄՆ-ը կարող է կրճատել ռազմական օգնությունն Ուկրաինային Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, կարծում է Le Figaro-ի մեկնաբան Ադրիեն Ջոլմը։

«Այն մի քանի հանրապետականներին, որոնք դեմ էին Ուկրաինային հսկայական գումարներ հատկացնելուն, միացել են նաև Դեմոկրատական ​​կուսակցության առաջադեմները»,- նշել է մեկնաբանը։

Ջոլմը հիշեցրել է, որ անցած շաբաթ երեք տասնյակ կոնգրեսականներ Ջո Բայդենին ուղարկել են նամակ, որում կոչ էին անում սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ Ուկրաինայի կարգավորման շուրջ։ Ավելի ուշ նրանք հետ են կանչել առաջարկը։

Լրագրողը կարծում է, որ այս դրվագը կարող է վկայել, որ եթե Հանրապետական ​​կուսակցությունը հաղթի ընտրություններում, կասկածի տակ կդրվի Վաշինգտոնի անվերապահ ռազմական աջակցությունը Կիևին։