Իվանյան համայնքում շարունակվում են նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը
Այն բաղկացած կլինի 2, 3, 4 սենյականոց առանձնատներից։
Յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է 1200 քառ․ մետր հողատարածք։
107 առանձնատներից 86-ը կառուցվում է Հայաստան համահայկական հիմնադրամի, 21-ն Արցախի պետբյուջեի միջոցներով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել և շահագործման հանձնել թվով 60 բնակելի տուն։