Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Երկուշաբթի առավոտյան Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում հայտարարվել է օդային ռմբակոծման տագնապ։ ՏԱՍՍ գրում է, որ այդ մասին են վկայում իրազեկման մասին ուկրաինական պաշտոնական ռեսուրսի տվյալները։

Ըստ տեղեկատվական ռեսուրսի, տագնապի ազդանշանը հնչում է Կիևում, Ժիտոմիրում, Վիննիցայում, Չերկասիում, Կիրովոգրադում, Նիկոլաևում, Չեռնիգովում, Պոլտավայում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Սումիում, Օդեսայի մարզերում, Կիևի կողմից վերահսկվող ԴԺՀ-ի և Զապորոժիեի շրջաններում:

Ավելի վաղ հաղորդվել էր Կիևում հնչած օդային տագնապի մասին։

«Ուշադրությո՛ւն, Կիևում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել»-ասված է Կիևի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։ Իշխանությունները քաղաքացիներին խնդրել են շտապ գնալ ապաստարաններ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։