Ալիևը մեկնել է Սոչի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով մեկնել է Սոչի, տեղեկացրել է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։

Այսօր Իլհամ Ալիևը Սոչիում եռակողմ հանդիպում պետք է ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։