Պարեկները այլևս քիլլե՞ր են

Արդեն, որ երրորդ անգամ պարեկային ծառայողները մեքենա «վարել» են սովորում Գյումրու փողոցներում և որպես կանոն հարվածում կայանված մեքենաների հետնամասին, պատճառելով գույքային վնաս…

Մի քանի օր առաջ կրկին չկարողանալով մեքենան ղեկավարել հարվածել էին կայանված մի գյումրեցու մեքենային, բայց այս անգամ վարորդը եղել էր մեքենայի կողքին` դիմապակին սրբելուց, արդյունքում ստացել մարմնական վնասվածքներ, շտաբ օգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց։

Բնականաբար քրեական վարույթ չի հարուցվել, հնարավորինս ամենինչ արվել է, որ աղմուկ չբարձրանա

Հայաստանում պարեկային ծառայությունը ստեղծվեց ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, երկրի գլխավոր գերագույն թերուսի ապագա անմարդկային ծրագրերի համար (այս ծրագրերի մասին դեռ կխոսենք), նրանց բոլորին տրվել են վարորդական իրավունքի վկայականներ, ի՞նչ պայմաներում, սա մեծ հարց է, նրաց տրվել է զե՞նք, որոնցից օգտվել բացարձակ չեն կարող, ի՞նչու է տրվել շատ պարզ է, պարեկները դառնալու են հասարակության և նիկոլի միջև քավության նոխազը, սա էր հիմնական պատճառը թերուս և չկայացած անձանցով տվյալ համակարգը լցվեց

Առաջիկայում մեկ ամբողջ տեսանյութ եմ պատրաստելու այս արհեստածին «քիլլեր» ծառայության ստեղծման նպատակների, ընթացիկ աշխատանքների կառավարման ձևի մասին։

 Կարո Պողոսյանի ֆեյսբուքյան էջից