Վլադիմիր Պուտինը կանաչ լույս վառեց ղարաբաղյան երկրորդ շարժման մեկնարկի համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահն անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը (խաղաղության պայմանագրի վերաբերյալ), այն է՝ Հայաստանի ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար, շեշտեց․ «Ռուսաստանի Դաշնության նախագահի հստակ պատասխանից հետո Հայաստանի իշխանությունը շտապեց բացահայտ հայտարարել, որ այո, ՀՀ-ը պատրաստ է գնալ ռուսական պայմանագրի տարբերակով։ Անկախ նրանից, թե իշխանությունների ներսում ով ինչ նախասիրություններ ունի, անկախ նրանցից, թե հայ ժողովրդի որոշ հատվածներում հակառուսական քարոզչության կարծրատիպերը ինչպիսին են այսօր, մենք պետք է փաստերի հետ խոսենք, իսկ փաստերը հետևյալն են՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը պաշտպանում է Արցախը կոտորածից, ՌԴ 102-րդ ռազմաբազան գտնվում է ՀՀ-ում, 2 մլն-ից ավելի հայ բնակվում է ՌԴ-ում, աշխատում է պետական և մասնավոր հատվածում։ Այս ամենը հաշվի չառնելով՝ դնել մի կողմ, դիմացը չունենալով ոչինչ, կներեք, բայց դա ոչ թե անհեռատեսություն է, այլ ազգի ժողովրդի ճակատագրի հետ խաղալու անհաջող փորձ»,-ընդգծեց Վահան Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում