Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներից ակնկալում է պաշտպանական ծախսերի ավելացում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի անդամները 2023 թվականին հստակ պարտավորություններ կստանձնեն պաշտպանական ծախսերն ավելացնելու համար:

«Ես ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հստակ պարտավորություններ կստանձնեն հաջորդ տարի Վիլնյուսի գագաթնաժողովում պաշտպանական ներդրումներն ավելացնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը Politico եվրոպական պարբերականին տված հարցազրույցում։