Հակառուսական քարոզչությունը, դրա վտանգները Հայաստանի ու Արցախի համար. զրույց Հայկ Նահապետյանի հետ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։

Հայկ Նահապետյանը, խոսելով, Հայաստանի Հանրապետության անվտանգային երեք կարևոր բաղադրիչների մասին, շեշտեց հետևյալը․

«Հայաստանի Հանրապետության  անվտանգային ճարտարապետությունը կառուցվել է Ռուսաստանի Դաշնության հետ երեք պայմանագրերի հիման վրա։ Նախ, դրանցից մեկի համաձայն  ՀՀ-ում՝ Գյումրիում ու Երևանում, տեղեկայվեց 102-րդ ռազմաբազան։ Երկրորդ,  Հայաստանը անդամակցեց  ՀԱՊԿ-ին։ Երրորդ՝ ստեղծվեց հայ-ռուսական համատեղ զորախումբը։ Սրանք ամբողաջացնում են  հայ-ռուսական անվտանգային ճարտարպետությունը, և գործի կդրվեն, եթե հարևանների կողմից լինի ոտնձգություն ու ագրեսիա»։

Նահապետյանը նկատեց, թե հարցադրումը՝ փոխել Հայաստանի ու Արցախի անվտանգության ճարտարապետությունը, արհեստածին է։

«44-օրյա պատերազմի հրադադարի հաստատումից հետո Արցախում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները՝ մոտ 2000 զինծառայող։ Սակայն  հանրային ընկալումները, գիտակցությունը փոխելու նպատակով սկսեցին շրջանառել մի արհեստական օրակարգ, թե ՀԱՊԿ-ը մեզ ժամանակին չի օգնել»։

Նահապետյանը նկատեց․ երբ 2021-ին Սիսիանի Սև լճեր կոչվող տարածքը օկուպացվեց Ադրբեջանի կողմից և  առանց կռվի տրվեց, այդ ժամանակ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմեց ՀԱՊԿ-ի 2-րդ հոդվածով, ինչի մասին ասել է ինքը՝  Փաշինյանը։  2-րդ հոդվածը  ենթադրում է խորհրդատվությունների անցկացում,  ու դրանց հիմա վրա որոշումների կայացում։ Իսկ  սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայից հետո,  Փաշինյանն  ասում է, թե ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով, համաձայն որի՝ ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհրդում  քննարկվում է հարցը, և եթե կա անհրաժեշտություն, ապա գալիս են մասնագիտական խմբերը,  տեղում ուսումնասիրում,  գնահատում են  իրավիճակը։ Այն, ինչ եղավ․ Հայաստան եկան  երկու մասնագիտական խմբեր՝ ՀԱՊԿ-ի շտաբի պետի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Սակայն ես թերահավատ եմ, որ Փաշինյանը դիմել է 4-րդ հոդվածով։ Բացատրեմ, թե ինչու։ Երբ Մոսկվայում հանդիպում էին ՀՀ ու ՌԴ ԱԳ նախարարները՝ Ա․ Միրզոյանն իր դժգոհությունն էր հայտնում ՀԱՊԿ-ի ոչ արդյունավետ գործունեության համար, Սերգեյ Լավրովը նրան շառաչուն ապտակ հասցրեց, ասելով՝  դուք, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, ինչո՞ւ նիստ չեք հրավիրում, ասաց՝  ՌԴ-ն ունի որոշում, որպեսզի ՀԱՊԿ դիտորդները, ապա և ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը գան ու կանգնեն ՀՀ ողջ սահմանով։ Բայց այսօր ՀՀ-ում գտնվում  են միջազգային դիտորդական խմբերը։ Սրանից հետևությունս է․ ՀՀ իշխանություններին պետք չէ, որ ՀՀ սահմաններին կանգնեն ՀԱՊԿ դիտորդական խմբերը»։

Անդրադառնալով Փաշինյանի մանիպուլյացիաներին, Հայկ Նահապետյանը նկատեց․ «ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանն այսպիսի  մանիպուլյացիա արեց, ասելով, առաջին՝ ՀԱՊԿ-ը պետք է քաղաքական գնահատական տա, և երկրորդ, ՀԱՊԿ-ի կողմից պետք է ընդունվի ճանապարհային քարտեզ, թե ինչպես ՀՀ օկուպացված տարածքներից դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը։ Թվում է, թե նա լավ բան է ասում, բայց  խնդիրն այն  է, որ ՀԱՊԿ գործառույթների մեջ չկա ոչ առաջինը, ոչ երկրորդը»։

Վերլուծելով իրավիճակը,  Հայկ Նահապետյանը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի ու Արցախի համար ՌԴ հետ հարաբերությունների խաթարումը․ «Արցախը կարող է ամբողջությամբ հայաթափվել, իսկ Հայաստանը կարող է կանգնել թրքացման կամ աջարացման առաջ՝ կորցնելով ինքնիշխանությունը»։

Հակառուսական քաղաքականությանը զուգընթաց՝ իշխանական քարոզչամեքենան շրջանառում է ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին վարկաբեկող տարաբնույթ քարոզչական թեզեր,  հոդվածներ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։