Պուտինը կմասնակցի հոկտեմբերի 28-ի ՀԱՊԿ արտահերթ նիստին․ կքննարկվի ՀՀ-ին տրամադրվող օգնությունը

Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցները, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։

«Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Սպասվում է նաև, որ կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները»,- «Թելեգրամի» ալիքում հայտնել է կազմակերպությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ առաջնորդների հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։